30.01.2020 12:37

Նեթանյահուն Պուտինին կներկայացնի Թրամփի ծրագիրը

Նեթանյահուն Պուտինին կներկայացնի Թրամփի ծրագիրը

Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կծանոթացնի  իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին:

Պաղեստինցիներն արդեն մերժել են այդ ծրագիրը, որը ֆինանսական օգնություն է նախատեսում Պաղեստինյան ինքնավարությանը, ինչպես նաև՝ հետագայում պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորություն:

Սակայն Թրամփի պլանի համաձայն՝ այդ պետությունը շրջապատված է լինելու իսրայելական տարածքով, քանի որ ենթադրվում է, որ Իսրայելն անեքսիայի է ենթարկելու Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքի առնվազն մեկ երրորդը:

Ի դեպ, նախագահ Պուտինը ներում է շնորհել Իսրայելի քաղաքացուհի Նաամա Իսահարին, որը Ռուսաստանում դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման՝ թմրանյութեր տեղափոխելու համար. Շերեմետևո օդանավակայանում նրա ուղեբեռում գտել էին 9 գրամ հաշիշ:

փոխանցում է BBC-ն: