30.01.2020 13:06

Daily Telegraph. Չինաստանից ժամանող բրիտանացիները երկշաբաթյա կարանտին կանցնեն

Daily Telegraph. Չինաստանից ժամանող բրիտանացիները երկշաբաթյա կարանտին կանցնեն

Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված բոլոր բրիտանացիները երկիր ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին կանցնեն, գրում է Daily Telegraph-ը:

Դաունինգ-սթրիթը հայտարարել է, որ Բրիտանիայի մոտավորապես 200 քաղաքացիներ, որոնք հինգշաբթի վերադառնում են հայրենիք, համաձայնել են ժամանակավորապես մեկուսացվել հասարակությունից: Նրանք բոլորը կարանտինի մեջ կլինին՝ անկախ նրանից՝ հիվանդության ախտանշաններ ունե՞ն, թե՞ ոչ:

Բրիտանացիներին թույլ կտան բարձրանալ ինքնաթիռ միայն այն դեպքում, եթե նրանք ստորագրություն տան, որ համաձայն են կարանտին անցնել:

Նրանց պահելու վայրը չի հաղորդվում, բայց, ամենայն հավանականությամբ, խոսքը ռազմաբազաներից մեկի մասին է, որտեղ, անհրաժեշտության դեպքում, նրանց բուժօգնություն կտրամադրվի:

Չարտերային ինքնաթիռի օդաչուները կարանտին չեն անցնի, քանի որ նրանք քիմպաշտպանության համազգեստներ են կրելու և չեն շփվելու ուղևորների հետ:

Փոխանցում է BBC-ն: