30.01.2020 15:07

ԶԼՄ. Ճապոնիայի պատվավոր կայսրն ուշաթափվել է

ԶԼՄ. Ճապոնիայի պատվավոր կայսրն ուշաթափվել է

Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն, որն անցյալ տարի հրաժարվեց գահից, ուշաթափվել է: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը:

Կայսերական պալատի Գործերի վարչության տվյալներով՝ չորեքշաբթի նախկին միապետը պալատի սենյակներից մեկում ընկել է ցած և կորցրել գիտակցությունը: Անմիջապես դրանից հետո անցկացված հետազոտությունը չի բացահայտել կատարվածի պատճառները:

Նշվում է, որ պատվավոր կայսրն արդեն կազդուրվել է և իրեն լավ է զգում:

Ակիհիտոն գահ է բարձրացել 1989 թ., հոր մահից հետո, և եղել է ճապոնական առաջին միապետը, որ գահն զբաղեցրել է հետպատերազմական սահմանադրության օրոք: Նա գահից հրաժարվել է 2019 թ. ապրիլի 30-ին, և նոր կայսր է դարձել նրա որդին՝ Նարուհիտոն:

Փոխանցում է tass.ru-ն: