30.01.2020 16:52

Կորոնավիրուսը կարող է հայտարարվել գլոբալ սպառնալիք

Կորոնավիրուսը կարող է հայտարարվել գլոբալ սպառնալիք

Աշխարհը պետք է պատրաստ լիներ պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ, չորեքշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Այսօր փակ դռների ետևում տեղի կունենա ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստը, որը կորոշի՝ արդյո՞ք պետք է  համաճարակը հայտարարել գլոբալ սպառնալիք:

Համաճարակի էպիկենտրոնը չինական Ուհան քաղաքն է, բայց վարակն արդեն տարածվել է Չինաստանի բոլոր շրջաններում և հայտնաբերվել է 16 երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում: Շատ երկրներ Չինաստանից տարհանում են իրենց քաղաքացիներին:

Զոհերի թիվը Չինաստանում անցել է 170-ից, ավելի քան 7 հազար վարակված մարդ կա: Այդ վիրուսի դեմ հատուկ դեղորայք դեռ չկա, ինտենսիվ աշխատանք է տարվում պատվաստանյութ ստանալու ուղղությամբ:

Ի դեպ, վարակակիրներից շատերի մոտ հիվանդության թույլ ախտանիշներ են դրսևորվում, և նրանք առողջանում են:

Փոխանցում է BBC-ն: