31.01.2020 09:30

AusOpen․ Գարբինյե Մուգուրուսան եզրափակչում է

AusOpen․ Գարբինյե Մուգուրուսան եզրափակչում է

Իսպանացի Գարբինյե Մուգուրուսան դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Նրա մրցակիցը չորրորդ ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպն էր։ 2 ժամ 5 րոպե տեւած պայքարում Մուգուրուսան առավելության հասավ 7:6 (10:8), 7:5 հաշվով։

Եզրափակիչում Մուգուրուսայի մրցակիցը կլինի ամերիկացի Սոֆյա Քենինը, որը պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթիին։

Մուգուրուսան աշխարհի նախկին առաջին ռակետ է, 2016թ․ Ֆրանսիայի բաց առաջնության եւ 2017թ․ Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող է։