31.01.2020 11:01

ԶԼՄ. Brexit-ին մնացել են ժամեր

ԶԼՄ. Brexit-ին մնացել են ժամեր

Բրիտանական բոլոր թերթերը գրում են Brexit-իմասին, որին հաշված ժամեր են մնացել:

«Եկել է մեր ժամանակը»,-  մասնավորապես՝ գրում է Sun թերթը:

Գրինվիչով ժամը 23:00-ին Մեծ Բրիտանիան փոխում է ուղեգիծը, ընդ որում՝ փոխում է դեպի լավը: Անհնար է գերագնահատել այդ իրադարձության նշանակությունը, գրում է թերթը:

Մեր դեմոկրատիան հաղթեց: Այո, ոչինչ չի փոխվի անցումնային ժամանակաշրջանում, սակայն Brexit-ն այլևս հնարավոր չէ ետ շրջել:

Մեծ Բրիտանիան կդառնա առաջին երկիրը, որը դուրս է գալիս Եվրամիությունից: Sun-ի կարծիքով՝ Բրիտանիան այլևս երբեք չի ցանկանա վերադառնալ Եվրամիության կազմ:

Փոխանցում է BBC-ն: