31.01.2020 11:38

Իմպիչմենտ. Ամեն ինչ կարող է վճռվել այսօր

Իմպիչմենտ. Ամեն ինչ կարող է վճռվել այսօր

Ուրբաթ օրը ԱՄՆ Սենատում, որտեղ իմպիչմենտի գործընթացի շրջանակներում տեղի է ունենում նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը, բանավեճեր կկայանան դատավարությանը նոր վկաների կանչելու և նոր փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ:

Հանրապետականները, հիմնականում, դեմ են դրան, դեմոկրատները կողմ են, սակայն նրանց անհրաժեշտ է չորս հանրապետական սենատորների աջակցությունը: Երեքը համաձայնել են, սակայն չորրորդը՝ Լամար Ալեքսանդրը, հինգշաբթի օրն ակնարկել է, որ դեմ է քվեարկելու:

Հարցը կվճռվի առաջիկա ժամերին:

Եթե որոշում կայացվի նոր վկաների կանչել, ապա գործընթացը կերկարի: Իսկ եթե նոր վկաներ չկանչվեն, ապա Թրամփը կարող է արդարացվել արդեն հաջորդ շաբաթ:

Փոխանցում է BBC-ն: