31.01.2020 12:35

ԶԼՄ. Թուրքիան ուզում է ռազմաբազա կառուցել Լիբիայի մայրաքաղաքից ոչ հեռու

ԶԼՄ. Թուրքիան ուզում է ռազմաբազա կառուցել Լիբիայի մայրաքաղաքից ոչ հեռու

Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ՝ Տրիպոլիից ոչ հեռու ռազմաբազա կառուցելու վերաբերյալ:

Այսպիսի հայտարարությամբ է ուրբաթ հանդես եկել Al Arabiya հեռուստատեսությունը՝ հղում անելով անանուն ռազմական աղբյուրներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմաբազայում նախատեսվում է տեղակայել թուրքական հատուկ նշանակության ուժեր և թուրքական ՌՕՈՒ-ի ստորաբաժանումներ, կառուցել թռիչքուղիներ և կապի կետ սարքավորել:

 Բացի այդ, նշվում է, որ Ազգային համաձայնության կառավարությունը Անկարայի հետ քննարկում է թուրքական ռազմական օդանավեր և անօդաչու սարքեր ձեռք բերելու հարցը:

Փոխանցում է tass.ru-ն: