31.01.2020 13:28

Փոմփեոն ժամանել է Ուկրաինա

Փոմփեոն ժամանել է Ուկրաինա

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հինգշաբթի երեկոյան ժամանել է Ուկրաինա, որտեղ, իր խոսքով՝ մտադիր է քննարկելու ռազմավարական գործընկերության զարգացման ուղիները Կիևի և Վաշինգտոնի միջև:

Սա ամերիկյան պաշտոնյայի առաջին այցն է Ուկրաինա՝ այդ երկրի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկու պաշտոնակալությունից ի վեր: Փոմփեոյի այցն անցնում է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացի ֆոնին:

Ուրբաթ օրը նախատեսված են Փոմփեոյի հանդիպումները նախագահ Վլադիմիր Զելենսկու, արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի և պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկի հետ: Ենթադրվում է, որ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը կլինի իրավիճակը Դոնբասում:

Շաբաթ օրը Փոմփեոն Կիևից մեկնելու է Մինսկ, այնուհետև՝ Ղազախստան և Ուզբեկստան: Այս շրջայցը ծրագրվել էր մեկ ամիս առաջ, սակայն հետաձգվել էր Իրանի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ:

Փոխանցում է euronews-ը: