31.01.2020 14:04

Նաիրի Հունանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ. Հ1

Նաիրի Հունանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ. Հ1

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի նամակը Նիկոլ Փաշինյանը մակագրել է գլխավոր դատախազին։ 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 1lurer.am-ին ասել է, որ Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակը ստացել են և ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով: