31.01.2020 14:11

Խաչատուրյան քույրերի գործը. Սպանությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն

Խաչատուրյան քույրերի գործը. Սպանությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն

ՌԴ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի քննչական կոմիտեին պարտավորեցրել է Խաչատուրյան քույրերի գործով մեղադրանքը սպանությունից վերաորակել անհրաժեշտ պաշտպանության, «ինչը կհանգեցնի քրեական հետապնդման դադարեցման»:

Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել է քույրերի փաստաբաններից՝ Ալեքսեյ Պարշինը:

«ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը, քանի որ հետաքննության եզրկացությունները հիմնված չեն հավաքված ապացույցների համապարփակ և բազմակողմանի գնահատման վրա և չեն համապատասխանում տեղի ունեցածի փաստական հանգամանքներին:

 Մասնավորապես, Գրինը նշել է, որ հետաքննությունը, ընդունելով հոր կողմից պարբերաբար դրսևորվող, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության փաստերը, հաշվի չի առել դրանց ազդեցությունը քույրերի՝ հակահարված հասցնելու վերջնական նպատակի ձևավորման վրա»,- Գլխավոր դատախազության որոշումը մեկնաբանել է փաստաբանը:

Փոխանցում է euronews-ը: