31.01.2020 14:34

Պաղեստինցիների մոտ այսօր «Ցասման օր» է

Պաղեստինցիների մոտ այսօր «Ցասման օր» է

Ուրբաթ օրը Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում պաղեստինցիները «Ցասման օր» կանցկացնեն՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագրի դեմ:

Թրամփի ծրագիրն անտեսում է պաղեստինցիների պահանջները և պաշտպանում Իսրայելի գործող ղեկավարության դիրքորոշումը: Ինքնավարության ղեկավարներն արդեն հայտարարել են, որ այդ ծրագիրը հայտնվելու է պատմության աղբանոցում:

«Դա, մեկին մեկ՝ Նեթանյահուի պլանն է, որ նա ներկայացրել է դեռևս 2012 թ., բառացիորե՛ն,- հայտարարել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի ներկայացուցիչ Սաիբ Էրեկատը:- Այն ճակատագիրը, որն առաջարկվում է պաղեստինցիներին՝ ապրել ապարտեիդի պայմաններում»:

«Սա սարսափ է, այլ ոչ թե խաղաղ ծրագիր»,- հայտարարել է Օսլոյում 1993 թ. պատմական բանակցությունների գաղափարախոս, Իսրայելի կառավարության նախկին անդամ Իոսսի Բեյլինը:

Փոխանցում է BBC-ն: