31.01.2020 14:49

Բոլիվիայի իշխանությունները կվիճարկեն Մորալեսի մասնակցությունն ընտրություններում

Բոլիվիայի իշխանությունները կվիճարկեն Մորալեսի մասնակցությունն ընտրություններում

Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը գանգատ կներկայացնի Բարձրագույն ընտրական դատարան, եթե նախկին նախագահ Էվո Մորալեսը փորձի որպես թեկնածու գրանցվել խորհրդարանական ընտրություններում:

Այդ մասին հայտարարել է Բոլիվիայի ներքին գործերի նախարար Արտուրո Մուրիլյոն:

«Պարոն Մորալեսին չի կարելի թույլ տալ, նա հետաքննության տակ է: Մենք ամեն դեպքում գանգատ կներկայացնենք Բարձրագույն ընտրական դատարան»,- ասել է նախարարը մամուլի ասուլիսում:

Չորեքշաբթի Contacto Bolivia  ինտերնետ-կայքը հրապարակել է հավատարմագրի լուսանկարը, որով Մորալեսը լիազորել է իրավաբան Վիլֆրեդ Չավեսին՝ ներկայացնելու իր փաստաթղթերը, որոնք «անհրաժեշտ են որպես սենատորի կամ պատգամավորի թեկնածու գրանցվելու համար»:

Հինգշաբթի օրը նախկին նախագահը Destape ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ քննարկում է որպես խորհրդարանի անդամ առաջադրվելու հնարավորությունը:

Իսկ ավելի վաղ Մորալեսն ասել էր, որ չի առաջադրվի նախագահի կամ փոխնախագահի պաշտոնում: Հայրենիքում նախկին նախագահի նկատմամբ կալանավորման օրդեր է գործում՝ խռովության կոչեր անելու գործի շրջանակներում:

Փոխանցում է tass.ru-ն: