31.01.2020 15:16

Ինտերպոլը մերժել է Մորալեսի նկատմամբ հետախուզում հայտարարելու՝ Բոլիվիայի հայցը

Ինտերպոլը մերժել է Մորալեսի նկատմամբ հետախուզում հայտարարելու՝ Բոլիվիայի հայցը

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլը) մերժել է ահաբեկչության մեղադրանքով նախկին նախագահ Էվո Մորալեսի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ Բոլիվիայի հայցը:

Այդ մասին տեղեկացրել է հանրապետության գլխավոր դատախազ Խուան Լանչիպան:

«Մենք սպասում ենք Ինտերպոլի պատասխանին, որպեսզի մեզ որոշակիորեն ասեն՝ ի՞նչ հիմքով է մերժվել մեր դիմումը»,- նրա խոսքն է մեջբերում Pagina Siete թերթը:

Լանչիպան նշել է, որ Բոլիվիան քննարկում է նոր հայցադիմում ներկայացնելու հնարավորությունը: «Ինչպես մենք ենք հասկանում՝ սա վերջնական որոշում չէ: Հանգամանքների փոփոխությունից կախված՝ կարելի է նոր հայց ներկայացնել»,- ասել է գլխավոր դատախազը:

Փոխանցում է tass.ru-ն: