31.01.2020 16:19

Զբոսանավը դադարեցրել է ճանապարհորդությունը՝ կորանավիրուսի կասկածի պատճառով

Զբոսանավը դադարեցրել է ճանապարհորդությունը՝ կորանավիրուսի կասկածի պատճառով

«Կոստա Սմերալդա» զբոսանավը, որի ուղևորներն ու անձնակազմը կորոնավիրուսի ստուգում են անցել, ճանապարհը կշարունակի ուրբաթ երեկոյան, տեղեկացրել են իտալական լրատվամիջոցները:

Նավը կանգնեցվել է Չիվիտավեկիայի նավահանգստում և այնտեղից դուրս կգա ուրբաթ երեկոյան, ժամը 18:00-ին: Ցանկության դեպքում ուղևորները կարող են լքել նավը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զբոսանավում գտնվող վեց հազար ուղևորները և անձնակազմի 1000 անդամները չեն կարող ափ դուրս գալ, քանի որ մի ուղևորուհու մոտ հայտնաբերվել են վիրուսային վարակի ախտանշաններ: Սակայն քննությունը չի հաստատել, որ նրա մոտ կորոնավիրուս է:

54-ամյա չինուհին և նրա ամուսինը ժամանակավորապես մեկուսացվել են «Կոստա Սմերալդայում», որը շրջագայություն էր անցկացնում Միջերկրական ծովում և այժմ խարիսխ է գցել Հռոմից ոչ հեռու՝ Չիվիտավեկիայի նավահանգստում: Ընդ որում՝ այս նավահանգստում մեկուկես հազար մարդ պետք է իջներ նավից, և նավ պետք է բարձրանար մոտավորապես հազար նոր զբոսաշրջիկ:

Փոխանցում է BBC-ն: