31.01.2020 16:46

Սոչիում տնտեսական համաժողովը կարող է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով

Սոչիում տնտեսական համաժողովը կարող է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով

Սոչիում նախատեսված տնտեսական համաժողովը, որում ելույթ էր ունենալու Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, կարող է չեղարկվել՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, հաղորդել են BBC-ի աղբյուրները և «Коммерсант» թերթի զրուցակիցները:

«Ռուսաստանյան համաժողովը Սոչիում, որ պետք է մեկնարկեր 10 օրից, չեղարկել են: Այնտեղ պետք է ժամանեին Միշուստինը և չինացիներ: Վախեցել են կորոնավիրուսից»,- BBC-ին պատմել է կառավարությանը մոտ գտնվող աղբյուրը, որը խոսել է անանունության պայմանով, քանի որ լիազորված չէ մեկնաբանելու այդ հարցը:

Այն մասին, որ փետրվարի 12-14-ը նախատեսված համաժողովը կարող է հետաձգվել կորոնավիրուսի տարածման մտահոգությամբ՝ հաղորդել է նաև «Коммерсант»-ը:

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ ուրբաթ և շաբաթ այդ թեմայով « մի շարք խորհրդակցություններ» կանցկացվեն, այնպես որ համաժողովի հետաձգման կամ չեղարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Փոխանցում է BBC-ն: