01.02.2020 09:01

AusOpen. Դոմինիկ Տիմը եզրափակիչում է

AusOpen. Դոմինիկ Տիմը եզրափակիչում է

Ավստրիացի Դոմինիկ Տիմը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Նա 3:6, 6:4, 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի նկատմամբ։ Պայքարը տեւեց 3 ժամ 42 րոպե։ Տիմն առաջին ավստրիացին է, որը հասնում է այս մրցաշարի եզրափակիչ։

Եզրափակիչում Տիմի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը պաշտպանում է անցած տարի այս մրցաշարում նվաճած տիտղոսը։ Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 2-ին։