02.02.2020 09:00

Սոֆյա Քենինը՝ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն

Սոֆյա Քենինը՝ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչում աշխարհի 15-րդ ռակետ ամերիկացի Սոֆյա Քենինը մրցեց իսպանացի Գարբինյե Մուգուրուսայի հետ:

2 ժամ 5 րոպե տևած պայքարում 21-ամյա Սոֆյա Քենինը հաղթանակ տարավ 4:6, 6:2, 6:2 հաշվով: Քենինը դարձավ 2008 թվականից հետո Ավստրալիայի բաց առաջնության ամենաերիտասարդ չեմպիոնը: 

Մրցաշարի կիսաեզրափակիչում Սոֆյա Քենինը պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ ավստրալացի Էշլի Բարթիին։ 

Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի նախորդ տարվա հաղթողը ճապոնացի Նաոմի Օսական էր: