02.02.2020 13:00

Australian Open. Ամերիկացի Ռամն ու բրիտանացի Սոլսբերին՝ տղամարդկանց զուգախաղի հաղթող

Australian Open. Ամերիկացի Ռամն ու բրիտանացի Սոլսբերին՝ տղամարդկանց զուգախաղի հաղթող

Ավստրալիայի Բաց առաջնությունում ավարտվել է տղամարդկանց զուգախաղի եզրափակիչը: Ամերիկացի Ռաջիվ Ռամն ու բրիտանացի Ջո Սոլսբերին հաղթել են տանտերերին՝ Լյուկ Սավիլին ու Մաքս Պյորսելին 6:4, 6:2 հաշվով ու դարձել են մրցաշարի չեմպիոններ:

Հանդիպումը 1 ժամ 11 րոպե է տևել: 

Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 2-ին, Մելբուրնում կկայանա տղամարդկանց մենախաղի եզրափակիչը: Տիտղոսի համար կպայքարեն գործող չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչն ու ավստրիացի Դոմինիկ Տիմը: Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 12:30-ին: