25.09.2012 17:11

Սիրիացի ապստամբները Դամասկոսում պայթեցրել են կառավարական ուժերի շտաբը

Սիրիացի ապստամբները Դամասկոսում պայթեցրել են կառավարական ուժերի շտաբը

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ապստամբների կողմից  կռվող իսլամիստական «Անսար-ալ-Իսլամ» խմբակցության նեկայացուցչին: Ենթադրվում է, որ պայթյունի պահին շտաբում  զինվորականներ են եղել: «Ալ-Արաբիայի» տվյալներով՝ զոհվել են կառավարական ուժերի տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում մեկ գեներալ և երկու գնդապետ: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել են միանգամից երկու խմբավորումներ՝ Դամասկոսի հեղափոխական խորհուրդը և «Մուհամեդ մարգարեի հետնորդների բրիգադը»:

Լուսանկարը՝ Reuters