03.02.2020 11:23

Չինաստան. Մեկ օրվա ընթացքում կորոնավիրոսով ախտահարվել է երեք հազար մարդ

Չինաստան. Մեկ օրվա ընթացքում կորոնավիրոսով ախտահարվել է երեք հազար մարդ

Կիրակի օրը Չինաստանում  2019-nCoV  նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 17 հազարից, 361 մարդ մահացել է վիրուսի հարուցած թոքաբորբից, հաղորդել է ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

Միայն մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 2829 նոր դեպք:

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգից տեղեկություններ է ստացել նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակման 17 205 հաստատված դեպքի մասին: Նրանցից 2296-ը ծանր վիճակում են, 361 մարդ մահացել է, 475 հոգի դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ:

Չինական լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը հասել է 148-ի: Կիրակի օրը նաև գրանցվել է մահվան առաջին դեպքը Չինաստանի սահմաններից դուրս՝ Ֆիլիպիններում մահացել է 44-ամյա մի չինացի, որն այնտեղ էր եկել Ուհայից՝ վիրուսի համաճարակի էպիկենտրոնից:

11 միլիոնանոց բնակչություն ունեցող Ուհանը և չինական ևս մի քանի քաղաքներ ժամանակավորապես փակ են: Աճում է այն երկրների թիվը, որոնք դադարեցնում են ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ և արգելում են այնտեղից ժամանող չինացիների և մյուս ուղևորների մուտքը:

Փոխանցում է BBC-ն: