Իրանում մահվան է դատապարտվել ԿՀՎ ենթադրյալ գործակալը

ԿՀՎ ենթադրյալ գործակալն Իրանում դատապարտվել է մահվան՝ իրանական միջուկային ծրագրի ոլորտում լրտեսության մեղադրանքով:
Այդ մասին լրագրողներին հաղորդել է Իրանի գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչը:
«ԿՀՎ լրտեսներից մեկը, որի անունն է Ամիր Ռահինպուր, դատապարտվել է մահապատժի: Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել այդ դատավճիռը: Նա փորձել է Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ տեղեկություններ փոխանցել ԱՄՆ-ի հետախուզությանը»,- ասել է նա:
Փոխանցում է tass.ru-ն: