04.02.2020 17:31

Զինվորի մահվան գործով մեղադրանք՝ նրա ծառայակցին՝ Առաքել Մովսիսյանի որդուն

Զինվորի մահվան գործով մեղադրանք՝ նրա ծառայակցին՝ Առաքել Մովսիսյանի որդուն

Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար:

Հ.Գ. Ըստ մամուլի հրապարակումների Դ.Մ-ն ՀՀԿ-ական նախկին պատգմավոր Առաքել Մովսիսյանի որդին է՝ Դավիթ Մովսիսյանը: