06.02.2020 14:43

Ստամբուլում օդանավի կոշտ վայրէջքի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ստամբուլում օդանավի կոշտ վայրէջքի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ստամբուլում թուրքական Pegasus ավիաընկերության օդանավի կոշտ վայրէջքի արդյունքում երեք մարդ զոհվել է, 179-ը՝ վիրավորվել, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Նախապես հաղորդվել էր, թե զոհեր չկան:

Իզմիրից չվերթ կատարող օդանավը Ստամբուլի  օդանավակայանում վայրէջք կատարելիս երեք մասի է բաժանվել՝ դուրս գալով թռիչքուղուց: Օդանավը վայրէջք է կատարել անբարենպաստ եղանակային պայմաններում՝ ուժեղ քամու և անձրևի:

Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է, իսկ չվերթները տեղափոխվել են այլ օդանավակայաններ:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ ինքնաթիռի ուղևորների մեծ մասը թուրքեր են, 20-ը՝ օտարերկրացիներ:

Ստամբուլի դատախազությունը միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսել:

Փոխանցում է BBC-ն: