06.02.2020 14:55

ՍԴ հարցով նախագիծը կդրվի հանրաքվեի

ՍԴ հարցով նախագիծը կդրվի հանրաքվեի

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու` իր կողմից ներկայացված նախագիծը` առաջարկելով այն դնել հանրաքվեի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելիս այս մասին հայտարարել է խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը: Սա ուղիղ ժողովրդավարության կիրառում է… Մենք խորհրդարանի քննարկմանն ենք ներկայացրել 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որով առաջարկում ենք փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը»,- ասել է նա: