06.02.2020 17:01

Զամիրա Հաջիևայի գործը

Զամիրա Հաջիևայի գործը

Լոնդոնի բարձր դատարանը վերջակետ է դրել Ադրբեջանի պետական բանկի նախկին ղեկավարի կնոջ գործում, ինչով չեզոքացրել է Մեծ Բրիտանիան հեղեղած եկվորների փողերի ու տների նկատմամբ լայնածավալ որս սկսելու վերջին խոչընդոտը:

Բրիտանացիները դժգոհում են, որ Լոնդոնը հանդարտ նավահանգիստ է դարձել կասկածելի կապիտալի համար: Նրանք իշխանություններից պահանջում էին կարգուկանոն հաստատել:Եվ ահա, մի քանի տարի առաջ իրավապահ մարմինները անշարժ գույք ձեռք բերելու ճանապարհով հանցավոր եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարելու նոր գործիք ստացան՝ օրդեր, որը 50 հազար և ավելի ֆունտ ակտիվ ունեցող մարդկանց պարտավորեցնում է ապացուցել, որ դրանք ձեռք են բերվել ազնիվ վաստակած գումարով:

Երեք դատավորներ մերժել են հայրենիքում շորթման համար դատապարտված՝  Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավարի կնոջ՝  Զամիրա Հաջիևայի գանգատը: Հենց նրա համար էլ տրվել է առաջին օրդերը:

Եկամուտներ չունենալով՝ Հաջիևան շքեղ կյանք էր վարում Լոնդոնում, ինչը Մեծ Բրիտանիայում հանցավորության դեմ պայքարի Ազգային գործակալության (NCA) կասկածներն է հարուցել  և նրան հարմար թիրախ է դարձրել առաջին աղմկալի գործի համար: Այժմ Հաջիևան պետք է բացատրի, թե որտեղից է փող վերցրել Լոնդոնի պերճաշուք թաղամասում 11,5 մլն ֆունտով տուն գնելու և փառահեղ գավառում գոլֆի խաղադաշտով կալվածք ձեռք բերելու համար:

Հիմա նա յոթ օր ժամանակ ունի՝ իր հարստության ծագումը բացատրելու համար: Եթե նա դա չանի, NCA-ն դատարան կդիմի՝ ունեցվածքը բռնագրավելու, ապա վաճառելու համար: Վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Մեծ Բրիտանիայի գանձարան:

Փոխանցում է BBC-ն: