07.02.2020 13:38

Թրամփը՝ իմպիչմենտի մասին

Թրամփը՝ իմպիչմենտի մասին

Դոնալդ Թրամփը իմպիչմենտի գործընթացն անվանել է «դժոխք», որը, ԱՄՆ նախագահի խոսքով՝ դեմոկրատները սարքել էին «քաղաքական նկատառումներով»։

Հինգշաբթի օրը, Սպիտակ տանը մեկնաբանելով նախորդ օրը Սենատում կայացած քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ ինքն արդարացվել էր մեղադրանքի երկու հոդվածներով, Թրամփը հայտարարել է․

«Իմպիչմենտի այդ գործընթացը արատավոր, անազնիվ մարդկանց, կեղտոտ ոստիկանների ձեռքի գործն էր․․․ Նրանք տեղեկատվության արտահոսք էին կազմակերպել և ստում էին․․․ Նման բան երբեք չպիտի տեղի ունենա մյուս նախագահների հետ։ Չգիտեմ՝ ուրիշ որևէ նախագահ կարո՞ղ էր դիմանալ դրան։ Ոմանք ասում են․ «Ոչ, նրանք նման բան չէին անի, եթե ամեն ինչ մաքուր լիներ»։ Բայց արդյունքում՝ մենք անցանք դժոխքի միջով, անարդարությունների բախվեցինք, մինչդեռ ոչ մի վատ բան չէինք արել։ Խոստովանում եմ, ես կյանքումս ճիշտ չեմ վարվել․․․ Ո՛չ միտումնավոր․․․ բայց սխալներ թույլ եմ տվել։ Իսկ այս դեպքում ահա թե ինչ է ստացվում՝ «Արդարացնող դատավճիռ»»։

 Այս ասելով՝ Թրամփը ցուցադրել է Washington Post-ի վերնագիրը։

Փոխանցում է euronews-ը։