07.02.2020 14:35

Diamond Princess զբոսանավում վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է եռակի

Diamond Princess զբոսանավում վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է եռակի

Diamond Princess զբոսանավում կորոնավիրուսով վարակվածների  ընդհանուր թիվն անցել է 60-ից։ Այդ մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալներին։

Նախօրեին հաղորդվում էր 20 վարակակրի մասին, այդպիսով՝ մեկ օրվա ընթացքում արձանագրված դեպքերի թիվն աճել է եռակի։

Հինգշաբթի օրը Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ ուրբաթ՝ փետրվարի 7-ից, երկիրը փակում է իր նավահանգիստները արտասահմանյան զբոսանավերի  և այն ուղևորների համար, ովքեր չունեն ճապոնական անձնագիր։ Դա արվում է համաճարակի հետագա տարածումը կանխելու նպատակով, տեղեկացրել է երկրի վարչապետ Սինձո Աբեն։

Չինաստանից բացի՝ հիվանդության հարուցիչը հայտնաբերվել է ավելի քան երկու տասնյակ երկրներում, այդ թվում՝ նաև Ռուսաստանում։ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 31 հազարից, առնվազն 630 մարդ մահացել է։

Փոխանցում է euronews-ը։