07.02.2020 15:09

Ջարեդ Քուշներ․ Մինչև խորհրդարանական ընտրությունները Իսրայելն անեքսիա չի իրականացնի

Ջարեդ Քուշներ․ Մինչև խորհրդարանական ընտրությունները Իսրայելն անեքսիա չի իրականացնի

ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները տեղեկացրել է, որ Իսրայելի կառավարությունը պարտավորվել է քայլեր չձեռնարկել Հորդանանի հովտում և Հորդանան գետի Արևմտյան ափին հրեական բնակավայրերի նկատմամբ ինքնիշանության տարածման ուղղությամբ՝ մինչև մարտի 2-ին Իսրայելում կրկնական խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Քուշների խոսքն է մեջբերել իսրայելական Kan ռադիոկայանը։

ԱՄՆ նախագահի խորհրդականը նաև կարծիք է հայտնել, թե մերձավորարևելյան կարգավորման հարցով Դոնալդ Թրամփի ծրագրի հրապարակումից հետո տարածաշրջանում լարվածության մեծացման պատասխանատվությունը կրում են պաղեստինյան իշխանությունները։

Փոխանցում է tass.ru-ն։