07.02.2020 15:57

Գրոզնիում հարձակման են ենթարկվել «Новая газета»-ի լրագրողը և փաստաբանը

Գրոզնիում հարձակման են ենթարկվել «Новая газета»-ի լրագրողը և փաստաբանը

Ոստիկանությունը պարզում է «Новая газета»-ի լրագրող Ելենա Միլաշինայի և փաստաբան Մարինա Դուբրովինայի վրա Գրոզնիում կատարված հարձակման հանգամանքները։

Այդ մասին ТАСС-ին հաղորդել է Չեչնիայի ղեկավարին կից մարդու իրավունքների խորհրդի անդամ Խոդա Սարատովան։

Ավելի վաղ «Новая газета»-ն տեղեկացրել էր, որ հինգշաբթի, Մոսկվայի ժամանակով ժամը 23։20, Գրոզնիում, «Կոնտինենտ» հյուրանոցի մուտքի մոտ հարձակման են ենթարկվել թերթի մեկնաբան Միլաշինան և փաստաբան Դուբրովինան։ Իրավապահ մարմինների աղբյուրը տեղեկացրել է, որ երկու կանայք ծեծի են ենթարկվել։

Հարձակումն իրականացրել են անհայտ անձինք՝ տղամարդիկ և կանայք։ «Հիմնականում հարվածում էին հենց կանայք, ձեռքերով ու ոտքերով», -հետագայում պատմել է Միլաշինան։

Փոխանցում է tass.ru-ն։