07.02.2020 16:47

Կորոնավիրուս․ Ավտոարդյունաբերողները հաշվում են կորուստները

Կորոնավիրուս․ Ավտոարդյունաբերողները հաշվում են կորուստները

Ավտոարդյունաբերողներն ամբողջ աշխարհում հաշվում են Չինաստանում կորոնավիրուսի բռնկման ֆոնին այդ երկրում գործարանների աշխատանքի դադարեցման հետևանքով առաջացած կորուստները։

Չինաստանի առնվազն 24 շրջաններում ձեռնարկությունները աշխատանքները չեն վերսկսի մինչև փետրվարի 10-ը։ Այս երկրում են արտադրվում ավտոպահեստամասեր շատ ընկերությունների համար։

HIS Markit հետազոտական կենտրոնի տվյալներով՝ առաջին եռամսյակում կոնվեյերից դուրս չի գա 350 հազար տրանսպորտային միջոց։

«Հարավային Կորեայում խախտվել է արտադրությունը Kia գործարանում՝ մատակարարումների շղթայի խափանման պատճառով։ Հնդկաստանում առայժմ հնարավոր է եղել խուսափել նման բացասական հետևանքներից, սակայն դեռ վաղ է ամփոփել արդյունքները։ Մեր մատակարարումների շղթան շատ ավելի երկար է, ուստի մենք ազդեցությունը անմիջապես չենք զգա»,- ասել է Kia Motors India-ի վաճառքի և մարքեթինգի բաժնի ղեկավարը։

Պահեստամասերի դեֆիցիտի պատճառով Հարավային Կորեայում կանգ է առել արտադրությունը նաև Hundai ընկերության գործարանում։

Ընդհանուր առմամբ՝ եթե նման աննախադեպ կարանտինը շարունակվի մինչև մարտի կեսերը, ապա համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերությունը 1,7 մլն միավոր արտանդրանքի պակասորդ կտա։

Փոխանցում է euronews-ը։