07.02.2020 18:50

Գիտնականները «վերծանել են» քաղցկեղի բջիջները

Գիտնականները «վերծանել են» քաղցկեղի բջիջները

Գիտնականների միջազգային խումբը առաջին անգամ լրիվ վերծանել է 38 տեսակի քաղցկեղային բջիջների գենետիկ տվյալները՝ կազմելով ուռուցքային հիվանդությունների հանգեցնող ԴՆԹ-ի մուտացիաների սպառիչ ցուցակը։

Իր ծավալով աննախադեպ ՝«Քաղցկեղի բոլոր տեսակների գենոմի լիակատար քննություն» հետազոտությունը (PCAWG) տևել է տասը տարի։ Աշխատանքներին մասնակցել են 37 երկրների առնվազն 1300 գենետիկներ, իսկ հետազոտության արդյունքները հինգշաբթի հրապարակվել են միանգամից երկու տասնյակ գիտական ամսագրերում։

Գիտնկանների խոսքով՝ քաղցկեղի առաջացման պատճառները կարելի է համեմատել 100 հազար բաղադրիչներից բաղկացած փազլի հետ։ Մինչ օրս գիտնականները փորձել են հավաքել ընդհանուր պատկերը՝ ձեռքի տակ ունենալով ընդամնեը յուրաքանչյուր հարյուրերորդ մասնիկը, և միայն հիմա են կարողացել ամբողջական տեսքի բերել «փազլը»։

«Ուռուցքների առաջացման և զարգացման վերաբերյալ հավաքված տվյալների օգնությամբ մենք կարող ենք մշակել քաղցկեղի վաղ ախտորոշման նոր միջոցներ, թերապիայի ավելի ուղղորդված մեթոդներ, և մեծ հաջողությամբ բուժել հիվանդներին «,- հայտարարել է PCAWG-ի համակարգող կոմիտեի անդամ Լինքոլն Սթայնը։

Փոխանցում է BBC-ն։