10.02.2020 13:42

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Կոմիում

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Կոմիում

UTair ավիաընկերության ինքնաթիռը, որ Մոսկվա-Ուսինսկ չվերթ էր իրականացնում, վայրէջք կատարելիս խփվել է թռիչքուղուն: Օդանավի 94 ուղևորները և անձնակազմի վեց անդամները տարհանվել են:

Նախնական տվյալներով՝ վայրէջքի ընթացքում ինքնաթիռը բախվել է թռիչքուղուն, որովհետև շասսին կոտրվել է: Վայրէջք կատարելիս վնասվել է օդանավի պոչի մասը:

Ավիաընկերությունը սկզբում հայտարարել էր, թե Boeing 737-ը կոշտ վայրէջք է կատարել «քամու կտրուկ ու չնախատեսված տեղաշարժի պատճառով», ավելի ուշ հավելել են, որ Ուսինսկի օդանավակայանում խափանված են եղել որոշ համակարգեր:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի անվտանգ երթևեկության և շահագործման կանոնները խախտելու վերաբերյալ:

Փոխանցում է BBC-ն: