10.02.2020 13:46

Կորոնավիրուսը շարունակում է կյանքեր խլել

Կորոնավիրուսը շարունակում է կյանքեր խլել

Կիրակի օրը մահացել է կորոնավիրուսով վարակված ևս 97 մարդ. սա մեկ օրվա ընթացքում զոհերի ամենամեծ թիվն է:

Կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 2003 թ. ոչ տիպիկ թոքաբորբի (SARS) համաճարակի զոհերի թվից: Միևնույն ժամանակ՝ այդ վիրուսով վարակման նոր դեպքերի թիվը կայունացել է, թեև, փորձագետների խոսքով՝ դեռ վաղաժամ է հայտարարել, որ համաճարակը հասել է իր բարձրակետին:

Համաճարակի էպիկենտրոնում՝ չինական Հուբեյ նահանգում, պաշտոնական տվյալներով՝ արդեն մահացել է 780 մարդ: Մահերի ընդհանուր թիվը հասել է 908-ի: Մահվան բոլոր դեպքերը, բացի երկուսից, գրանցվել են մայրցամաքային Չինաստանի տարածքում:

Վերջին տվյալներով՝ վարակվածների թիվն անցնում է 40 հազարից, նրանց մեծ մասը Չինաստանում է: Չինաստանի առնվազն 190 հազար բնակիչներ բժշկական հսկողության տակ են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարին կորոնավիրուսի բռնկումը համաշխարհային նշանակության ատակարգ իրավիճակ է հռչակել: Կազմակերպությունը Պեկին է գործուղել փորձագետների թիմ՝ վիրուսի հետազոտման աշխատանքներին մասնակցելու համար:

Փոխանցում է BBC-ն: