10.02.2020 13:52

Լոս Անջելեսում կայացել է «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացել է «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխությունը

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծներ» ֆիլմը:

Սա մրցանակաբաշխության պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ այդ անվանակարգում հաղթում է ոչ անգլիալեզու ֆիլմը: Ընդ որում՝ «Մակաբույծները» հաղթել է ևս երեք անվանակարգերում՝ «լավագույն ռեժիսուրա», «լավագույն յուրօրինակ սցենար» և «լավագույն արտասահմանյան ֆիլմ», այսպիսով՝ ներկայացված վեց անվանակարգերից հաղթելով չորսում:

Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը» ներկայացվել էր 11 անվանակարգերում, այդ թվում՝ նաև, Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին», Տայկա Վայտիտիի «Ջոջո ճագարը», Գրետա Գերվիգի «Փոքր կանայք», Նոա Բաումբախի «Ամուսնական պատմություն», Սեմ Մենդեսի «1917», Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» կինոժապավենների հետ միասին՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում:

«Ջոկերը», սակայն, հաղթեց երկու անվանակարգում՝ «լավագույն դերասան» (Խոակին Ֆենիքս) և «լավագույն սաունդթրեք»:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ռենե Զելվեգերին («Ջուդի»):

Փոխանցում է BBC-ն: