10.02.2020 13:57

Թաիլանդում 26 մարդու գնդակահարած սպային ոստիկանությունը վնասազերծել է

Թաիլանդում 26 մարդու գնդակահարած սպային ոստիկանությունը վնասազերծել է

Թաիլանդում զինծառայողը կրակ է բացել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Նակհոնրատչասիմա քաղաքի բնակիչների ուղղությամբ՝ սպանելով առնվազն 30 և վիրավորելով ավելի քան 50 մարդու: Հարձակվողն ինքը սպանվել է հատուկ գործողության ընթացքում:

Հարձակումը գործել է կրտսեր սպա Չակրապանտ Տոմման: Կորեական ԶԼՄ-ները հաղորդում են, որ նա դիպուկահար էր և զենքերի մեծ սիրահար, սոցցանցերում հաճախ էր հրապարակում իր լուսանկարները՝ զենքը ձեռքին:

Reuters գործակալությունը, հղում անելով Թաիլանդում պաշտոնական աղբյուրներին, տեղեկացնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա. կրտսեր սպան, հողամասի գործարքի հետ կապված՝ կոնֆլիկտ է ունեցել իր հրամանատարի ազգականի հետ:

«Սա աննախադեպ է Թաիլանդի համար, և ես ուզում եմ, որ սա վերջին նման դեպքը լինի»,- ողբերգության վայր ժամանելով՝ հայտարարել է Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան:

Փոխանցում է BBC-ն: