10.02.2020 14:07

Շվեյցարիան ԼԳԲՏ-ի նկատմամբ խտրականության համար քրեական պատիժ է սահմանում

Շվեյցարիան ԼԳԲՏ-ի նկատմամբ խտրականության համար քրեական պատիժ է սահմանում

Շվեյցարիայի քաղաքացիները կիրակի օրը պաշտպանել են սեռական կողմնորոշման և սեռական նույնականացման հիմքի վրա խտրականություն դրսևորելու համար քրեական պատիժ սահմանելու օրինագիծը:

Նախնական տվյալներով՝ օրինագծի օգտին քվեարկել է ընտրողների 63,1 %-ը, դեմ՝ 36,9 %-ը:

Նախաձեռնության կողմնակիցները նշել են, որ Շվեյցարիան նշանակալիորեն ետ է մնում Եվրոպայից ԼԳԲՏ-ի իրավունքների հարցում, ընդդիմախոսները պնդում են, որ նոր օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը:

Շվեյցարիայում արդեն իսկ արգելված է խտրականությունը ռասայական կամ կրոնական հատկանիշներով: Համասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ օրինագիծը քննարկման է դրված խորհրդարանում:

Փոխանցում է BBC-ն: