10.02.2020 14:36

Չինաստանը չի խրախուսում ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցները Վենեսուելայի դեմ

Չինաստանը չի խրախուսում ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցները Վենեսուելայի դեմ

Չինաստանը դեմ է հանդես գալիս Վենեսուելայի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտությանը և միակողմանի պատժամիջոցներ սահմանելուն, երկուշաբթի օնլայն-ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շաունը:

ԱՄՆ-ը փետրվարի 7-ին պատժամիջոցների ցուցակ է մտցրել Վենեսուելայի Conviasa ավիաընկերությունը, որն այդ երկրի խոշորագույն ավիաընկերությունն է: Բացի այդ՝ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև այդ ընկերության 40 ինքնաթիռներ:

Դիվանագետը հավելել է, որ անցյալ տարվանից մի քանի երկրներ պարբերաբար ավելացրել են պատժամիջոցները Վենեսուելայի դեմ, ինչը լրջորեն ազդել է երկրի տնտեսության, ժողովրդի կյանքի և այլ պետությունների հետ հարաբերությունների վրա: Այդ ամենը մեծացնում է այն ռիսկը, որ Վենեսուելայում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, նշել է Գեն Շաունը:

Փոխանցում է ria.ru-ն: