10.02.2020 15:01

Անկարգություններ Ղազախստանում. կան զոհեր և վիրավորներ

Անկարգություններ Ղազախստանում. կան զոհեր և վիրավորներ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ներքին գործերի նախարարին հանձնարարել է հանրապետության հարավային շրջաններից մեկում տեղի ունեցած անկարգություններից հետո զբաղեցրած պաշտոններից ազատել երկու պաշտոնյայի և ոստիկանության երկու պետի:

Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ Կորդայի շրջանում անկարգությունների ընթացքում զոհվել է տասը մարդ, ևս 40-ը վիրավորվել են, ձերբակալվել է առնվազն 50 քաղաքացի:

Հրկիզումների արդյունքում վնասվել է ավելի քան 30 բնակելի տուն, առևտրի 15 օբյեկտ, 23 ավտոմեքենա:

Անկարգությունների պատճառ է դարձել կենցաղային կոնֆլիկտը, որը մի քանի սադրիչներ փորձել են տեղափոխել ազգամիջյան հարթություն:

Փոխանցում է ria.ru-ն: