10.02.2020 15:27

Դեսպան. Իրանը մտադիր չէ դուրս գալու ԳՀՀԾ-ից

Դեսպան. Իրանը մտադիր չէ դուրս գալու  ԳՀՀԾ-ից

Թեհրանը հավատարիմ է մնում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և մտադիր չէ դուրս գալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ), հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

«Ինչ վերաբերում է ԳՀՀԾ-ին, մենք մեզ համարում ենք այդ պայմանագրի մասնակից և կարծում ենք, որ մենք պարտավորություններ ունենք ըստ այդ պայմանագրի… Այն հինգ քայլերը, որ մենք ձեռնարկել ենք, միշտ էլ ասել ենք, որ դրանք շրջելի են: Առայժմ մենք հավատարիմ ենք թե՛ ԳՀՀԾ-ին, թե՛ երաշխիքների վերաբերյալ պայմանագրին և թե՛ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Եվ առայժմ մտադիր չենք դուրս գալու ԳՀՀԾ-ից»,- մամուլի ասուլիսում հայտարարել է դիվանագետը:

Փոխանցում է tass.ru-ն: