11.02.2020 11:34

Կորոնավիրուս․ ԱՀԿ-ն Ժնևում համաժողով է կազմակերպում

Կորոնավիրուս․ ԱՀԿ-ն Ժնևում համաժողով է կազմակերպում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է լայնածավալ համաժողով կազմակերպել՝ միջազգային ջանքերը 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարում համախբելու համար։

Համաժողովը կկայանա փետրվարի 11-12-ին Ժնևում, կհավաքվեն առաջատար գիտնականներ, առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բժշկական ոլորտի պաշտոնյաներ։ Կքննարկվեն վիրուսի ախտորոշման, կանխարգելման և բուժման, ինչպես նաև պատվաստանյութի մշակման  մեթոդները։

Այս ընթացքում Ուկրաինան սկսել է իր քաղաքացիների տարհանումը Ուհանից։ Առաջին չվերթով հայրենիք կմեկնի 50 հոգի, ժամանումից հետո նրանք անմիջապես երկշաբաթյա կարանտին կանցնեն։

Չինաստանում երեքշաբթի առավոտվա դրությամբ հաստատվել է արդեն վարակման ավելի քան 42,5 հազար դեպք, 1016 մարդ մահացել է, 3996 հոգի՝ առողջացել։

Հարավային Կորեան հաստատել է կորոնավիրուսով վարակման 28-րդ դեպքը, ԱՄՆ-ում ընդամենը 13-ն են։

Փոխանցում է BBC-ն։