11.02.2020 12:35

Բրիտանիան ուզում է խստացնել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ օրենքները

Բրիտանիան ուզում է խստացնել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ օրենքները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ նոր արտակարգ օրինագիծ ներկայացնել Համայնքների պալատ։

Դրա համար առիթ է ծառայել Լոնդոնի Սթրեթեմ թաղամասում ոմն իսլամիստի գործած հարձակումը, որը դատապարտված էր եղել ահաբեկչության համար և վաղաժամ ազատ էր արձակվել կալանավայրից։ Թեև նրա նկատմամբ մշտական հսկողություն էր սահմանված, բայց ահաբեկիչը, մինչև ոստիկանության կողմից վնասազերծվելը, հասցրել էր դանակահարել երեք քաղաքացու։

Սա բրիտանական մայրաքաղաքում երեք ամսվա ընթացքում երկրորդ նմանատիպ հարձակումն էր, որ գործում էր ահաբեկչության համար դատապարտված և վաղաժամ ազատ արձակված անձը։

Նոր օրենսդրական նախաձեռնությունը կոչված է վերջ դնելու այն անձանց ավտոմատ վաղաժամ ազատ արձակմանը, ովքեր վտանգ են ներկայացնում հասարակությանը։ Բորիս Ջոնսոնի կառավարությունը հույս ունի օրենքն ընդունել արագացված կարգով, որպեսզի խափանի ահաբեկչության համար պատիժ կրող ևս մի քանի հոգու ազատ արձակումը։

Փոխանցում է BBC-ն։