11.02.2020 13:06

Ղազախստան. «Իշխանությունը կատարյալ անկարողություն է դրսևորել»

Ղազախստան. «Իշխանությունը կատարյալ անկարողություն է դրսևորել»

Ղազախստանի հարավում շաբաթ գիշերը տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքում սպանվել է տասը մարդ, հրկիզվել են տներ և ավտոմեքենաներ։

Իշխանությունների վարկածով՝ տեղի է ունեցել կենցաղային կոնֆլիկտ, որը «սադրիչների» հրահրմամբ վերաճել է զանգվածային անկարգությունների։

Սակայն փորձագետները կարծում են, որ ամեն ինչում մեղավոր են կոռուպցիան, աղքատությունը և պետական մարմինների նորմալ աշխատելու անկարողությունը։

Հանրապետության տեղեկատվության նախարար Դաուրեն Աբաևը խոստացել է, որ հետաքննությունը վայրկյան առ վայրկյան կպարզի, թե ինչպես են զարգացել իրադարձությունները։

ՆԳՆ աշխատակիցների խոսքերով՝ ծեծկռտուքն սկսվել է Մասանչի գյուղում և ծավալվել, երբ հարևան աուլների բնակիչները՝ հարյուրի չափ մարդ, ևս ներգրավվել են դրա մեջ։ Գործի են դրվել քարեր, արմատուրա  ու հրազեն։ Սպանվել է տասը մարդ, հրկիզվել են 25 մասնավոր տներ, 30 առևտրի օբյեկտներ և 40-ից ավելի ավտոմեքենաներ։

Իշխանությունները մեղքը բարդել են սադրիչների վրա, որոնք, նրանց կարծիքով՝ ջանացել են կենցաղային հակամարտությունը փոխադրել միջէթնիկական հարթություն։

Մասանչի գյուղում իսկապես, ազգային փորքմասնություն է բնակվում՝ դունգանները՝ չինացիների հետնորդները, որոնք Միջին Ասիա են տեղափոխվել XIX դարի երկրորդ կեսին։ Նրանք իսլամ են դավանում և կազմում են Մասանչի գյուղի բնակչության 90 %-ը։

Փոխանցում է BBC-ն։