11.02.2020 13:29

Ընտրություններն Ադրբեջանում. ԵԱՀԿ-ն բազմաթիվ խախտումներ է արձանագրել

Ընտրություններն Ադրբեջանում. ԵԱՀԿ-ն բազմաթիվ խախտումներ է արձանագրել

ԵԱՀԿ դիտորդները Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրել։

Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Վերջին տվյալներով՝ 125 տեղերից 71-ն ստացել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Իլհամ Ալիևն է։ Մնացած տեղերի մեծ մասը բաժին է հասել Ալիևի կուսակցության նկատմամբ լոյալ տրամադրված մանր կւսակցություններին և անկախ թեկնածուներին։

Միջազգային դիտորդները նշանակալի խախտումներ են արձանագրել ձայների հաշվարկի ժամանակ և անցկացված ընտրությունների թափանցիկության և արդարության հարց են բարձրացրել։ Իսկ ընդդիմությունը կոչ է արել բողոքի դուրս գալ ընդդեմ կեղծիքների։

Ալիևն ինքը երկուշաբթի երեկոյան հայտարարել է, թե միջազգային դիտորդները կանխակալ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ։

«Մենք վաղուց սովոր ենք մի շարք դիտորդական առաքելությունների բացասական եզրակացություններին։ Երբեմն այդ եզրակացությունները պատրաստվում են մինչև ընտրությունների անցկացումը, ընդ որում՝ ոչ թե բուն կազմակերպությունների կողմից, այլ ուրիշ տեղերում, և հետո նրանց են փոխանցում։ Մենք բազմիցս նկատել ենք դա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Փոխանցում է BBC-ն։