11.02.2020 14:00

Sinot ընկերություն. Բիլ Գեյթսը մեզ ոչինչ չի պատվիրել

Sinot ընկերություն. Բիլ Գեյթսը մեզ ոչինչ չի պատվիրել

Միլիարդատեր Բիլ Գեյթսը Sinot ընկերությանը ջրածնային վառելիքով աշխատող՝ աշխարհում առաջին սուպերզբոսանավի պատվեր չի տվել, նշել են այդ ընկերությունում։

Ավելի վաղ շատ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Գեյթսին դուր է եկել այն զբոսանավի հայեցակարգը, որը 2019 թ. Մոնակոյի ցուցահանդեսում ներկայացրել է Sinot Yacht Architecture & Design ընկերությունը, և նա նման զբոսանավ է պատվիրել 644 մլն դոլար արժողությամբ։

Sinot-ը BBC-ին տեղեկացրել է, որ ինքը գործարար հարաբերությունների չի պահպանում Բիլ Գեյթսի հետ, և նշել է, որ «Ակվա» կոնցեպտ-զբոսանավը ոչ նրա հետ կապ ունի, ոչ էլ նրա ներկայացուցիչներից որևէ մեկի։

««Ակվան» դեռ մշակման մեջ գտնվող նախագիծ է, և մենք այն Գեյթսին չենք վաճառել»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

Ըստ Sinot-ի ներկայացրած հայեցակարգի՝ զբոսանավի երկարությունը կկազմի 112 մ։ Ներկա պահին գոյություն ունի նավի ընդամենը երկումետրանոց մոդելը։ Նախագծի գլխավոր «խայծը»՝ որպես վառելանյութ՝ ջրածնի օգտագործումն է։ Այն առաջարկվում է որպես ավանդական վառելիքի ավելի էկոլոգիական այլընտրանքն այն իմաստով, որ նրա այրվելու ընթացքում ջերմոցային գազեր չեն առաջանում։

Փոխանցում է BBC-ն։