12.02.2020 09:00

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակով նվաճեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր եւ կպայքարի ոսկե մեդալի համար:

97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 8:1 հաշվով հաղթեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին:

Օլիմպիական չեմպիոնն այսօր կփորձի նվաճել իր մարզական կարիերայի Եվրոպայի 5-րդ ոսկե մեդալը: Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակիչում կլինի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին: 

Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել էր թուրք Ջենք Իլդեմին, քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ: