12.02.2020 10:25

Նուրմագոմեդովը կարիերայում առաջին անգամ գլխավորել է UFC-ի վարկանիշային աղյուսակը

Նուրմագոմեդովը կարիերայում առաջին անգամ գլխավորել է UFC-ի վարկանիշային աղյուսակը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը Sherdog-ի վարկածով MMA-ի լավագույն մարզիկն է:

Ռուսաստանցի մարզիկը վարկանիշային աղյուսակում առաջ է անցել ամերիկացի Ջոն Ջոնսից, որը նախորդ շաբաթ պաշտպանել է կիսածանր քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը:

«Վարկանիշները փոփոխվում են: Մեր խնդիրը միշտ առաջին տեղում լինելն է»,- Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է Խաբիբի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը:

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը չի ընդգրկվել վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում:

Առաջիկա մենամարտում Խաբիբի մրցակից Տոնի Ֆերգյուսոնը մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է: Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ: