12.02.2020 11:32

Պաշտոնական. Կլինսմանը հեռացավ «Հերտայից» նշանակումից 2,5 ամիս անց

Պաշտոնական. Կլինսմանը հեռացավ «Հերտայից» նշանակումից 2,5 ամիս անց

Բեռլինի «Հերտան» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից Յուրգեն Կլինսմանի հեռանալու մասին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կլինսմանի օգնական Ալեքսանդր Նուրին։

55-ամյա Կլինսմանը «Հերտան» գլխավորել էր 2019թ․ նոյեմբերի 27-ին։ Նրա ղեկավարությամբ թիմը տարավ երեք հաղթանակ, կրեց չորս պարտություն, երեք հանդիպում ավարտեց ոչ ոքի։

Գերմանիայի առաջնության 21 խաղից հետո «Հերտան» 23 միավորով 14-րդ տեղում է։