12.02.2020 12:00

«Յուվենտուսը» ցանկանում է հրավիրել Գվարդիոլային

«Յուվենտուսը» ցանկանում է հրավիրել Գվարդիոլային

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, հաղորդում է The Sun-ը։

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին վստահ է, որ Գվարդիոլայի ղեկավարությամբ թուրինյան թիմը վերջապես կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Ակումբը պատրաստ է մարզիչին տալ լիարժեք ազատություն որոշումների ընդունման հարցում։

«Յուվենտուսում» դժգոհ են իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի աշխատանքից եւ թիմի արդյունքներից։ 

Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսը» 54 միավորով երկրորդ տեղում է։