12.02.2020 12:36

«Նապոլին» դիտարկում է գլխավոր մարզիչի 3 թեկնածուների

«Նապոլին» դիտարկում է գլխավոր մարզիչի 3 թեկնածուների

«Նապոլիի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում իտալացի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին, որը դեկտեմբերի 11-ին է նշանակվել պաշտոնում՝ փոխարինելով իտալացի Կառլո Անչելոտիին։

Իտալական ակումբը դիտարկում է երեք թեկնածություն, հաղորդում է Calciomercato-ն։ Այդ մասնագետներն են «Վերոնայի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը, «Ատալանտան» գլխավորող եւ անցած մրցաշրջանի արդյունքում Իտալիայի լավագույն մարզիչ ճանաչված Ջան Պիերո Գասպերինին, նաեւ Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին։

Գատուզոյի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Քիչ է հավանականությունը, որ «Նապոլին» կերկարաձգի այն։

Իտալիայի առաջնության 23 տուրից հետո «Նապոլին» 30 միավորով 11-րդ տեղում է։